Օրհան Զեյնալովին կարող են ազատ արձակել
Ռուսաստանի Գերագույն դատարանը նոյեմբերի 27-ին վերաքննելու է դատավճռի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի բողոք-դիմումը, ով ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի Բիրյուլևո շրջանում Իգոր Շչերբակովին սպանելու համար:
Ադրբեջանական ANS գործակալությանը տված հարցազրույցում Զեյնալովի փաստաբան Վիկտոր Աննուշկինը հայտարարել է, որ վստահ է իր պաշտպանյալի «անմեղության» մեջ:
«Մենք վստահ ենք, որ Զեյնալովը մարդասպան չէ և նոյեմբերի 27-ին դատարանից կպահանջենք, որպեսզի նրան ազատ արձակեն»,-ասել է Անուշկինը և հավելել, թե ինքը բազմիցս է հետաքննությանն ասել, թե Շչերբակովին սպանել է այլ մարդ:
Հիշեցնենք, որ սպանությւունը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին:
Մոսկվայի դատարանը մեղավոր էր ճանաչել Զեյնալովին և դատապարտել 17 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Դատարանի վճռով ադրբեջանցին պետք մեծ գումարային փոխհատուցում տա սպանվածի հորը: