3596 դիտում
15:09 28-07-2014
Օրհան Զեյնալովը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց ռուս Իգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին և դատապարտեց նրան 17 տարվա ազատազրկման:
Դատավոր Նիկոլայ Տկաչուկը մասնակի բավարարել է տուժածի հոր միջնորդությունը. Զեյնալովը նրան որպես փոխհատուցում կվճարի 3 մլն ռուբլի:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը՝ մերձմոսկովյան Բրյուլևո շրջանում: Զեյնալովը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության մեջ էր մտել Ի. Շչերբակովի հետ, որի ընթացքում դանակով մի քանի անգամ հարվածել էր նրան: Շչերբակովը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ Զեյնալովը սպանության վայրից փախել էր: Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Բիրյուլևոյում, և մեծ անկարգությունների հանգեցրել: Զայրացած տեղի բնակչությունը բողոքի ցույցեր էր կազմակերպել և դիմելով իշխանություններին՝ պահանջել հստակեցնել միգրանտների բնակության և աշխատանքի պայմանները: Իսկ ցույցերի ընթացքում ձերբակալվել էր ավելի քան 400 մարդ:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
13:21 17-02-2014
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման. տեսանյութ
6012 դիտում
21:40 16-04-2014
Դերասանների մահվան մեջ մեղադրվող 34-ամյա վարորդը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Այս բաժնից
1291 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1123 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1090 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք