Հայկական ֆուտբոլի ապագան հուսալի ձեռքերում է. տեսանյութ
«Բանանց»-ի մանկապատանեկան թիմերը շարունակում են հիացնել իրենց մրցելույթներով: Նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնության տարիքային երեք խմբերում այս ակումբի թիմերը նվաճեցին չեմպիոնի տիտղոսները:
Օրեր առաջ ավարտվել է նաև ՀՖՖ և Միկա ակումբի 2013-2014թթ. Մ-12 երևանյան մանկական գարնանային բաց մրցաշարը, որի արդյունքներով կրկին հաղթանակ է տարել «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի թիմը: Գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի սաները ամբողջ առաջնության ընթացքում ապացուցեցին իրենց բարձր կարգը մրցակիցների նկատմամբ ու ընթանալով առանց պարտության, նվաճեցին չեմպիոնի կոչումը:
«Բանանց»-2002-1 թիմը 13 խաղում տոնեց 11 հաղթանակ և 2 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Միանշանակ հայկական մանկապատանեկան թիմերում բազմաթիվ շնորհալի երեխաներ են հանդես գալիս: Երեխաների հետ ճիշտ աշխատելու շնորհիվ կարող ենք ապագայում բազամթիվ տաղանդեր տալ մեր ֆուտբոլին: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին, քանի որ հաջողության գրավականը հենց այստեղ է թաքնված: