26377 դիտում
12:26 12-07-2014
Ոստիկանությունը պարզել է երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթար-վրաերթի մահացածների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 11-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի փաստով: Ոստիկանությունը պարզել է, որ ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճաապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Նորք Մարաշի բնակիչ, 41-ամյա Արմեն Աբրահամյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 ԼP 398 համարանիշի, Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա Հարություն Բադալյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 22 ՍՏ 559 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո վարորդները և ուղևորները կանգնել են ճամփեզրին՝ վթարված մեքենաները տեսնելու նպատակով, և այդ պահին Սևանից Երևան ընթանալիս Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Կարապետյանը իր վարած Վազ 21 7230 մակնիշի 31 ՏՏ 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Volkswagen Golf-ի վարորդ Ա. Աբրահամյանին և նույն մեքենայի ուղևոր, Երևանի Նորք Մարաշի բնակիչ, 50-ամյա Հրաչյա Վարդանյանին, Նորք Մարաշի բնակիչ, 48-ամյա Գրիգոր Մարգարյանին և Mitsubishi-ի ուղևորուհիներ՝ Երևանի Չարենցի փողոցի բնակիչ, 24-ամյա Սրբուհի Միքայելյանին և Երևանի Սարի Թաղի բնակիչ, 46-ամյա Վարդուհի Վարդանյանին: Վրաերթի հետևանքով Ա. Աբրահամյանն ու Հ. Վարդանյանը տեղում մահացել են, իսկ մյուս վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն գիշերը ժամը 02:40-ի սահմաններում մեղայականով ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Նա քննիչի կողմից ձերբակալվել է և այժմ գտնվում է ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ մահացած Ա. Աբրահամյանն աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակում՝ որպես ավագ տեսուչ, իսկ Mitsubishi Pajero-ի վարորդ Հ. Բադալյանն աշխատում էր Երևան քաղաքի Շտապ օգնության կայանում՝ որպես մասնագետ, իսկ նրա վիրավոր ուղևորները նույնպես աշխատում են նշված Շտապօգնության կայանում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/20500/]հայտնել է ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել էին 4 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, իսկ մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 3 ավտոմեքենաներ բախվել էին միմյանց, և մինչ քաղաքացիները փորձել էին օգնություն ցուցաբերել վիրավորներին, Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ականատեսների պատմածի, վրաերթի էր ենթարկել 2 հոգու և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, Աբովյանի Շտապօգնության մի քանի բրիգադներ, ովքեր վիրավորներին տեղափոխել էին հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9366 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին