2522 դիտում
12:06 29-09-2016
Թուրքիայի ԱԱԽ-ն կոչ է արել երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը երեկ կոչ է արել երկարաձգել երկրում հուլիսի 20-ից հայտարարված եռամսյա արտակարգ դրության ռեժիմը, տեղեկացնում է BBC-ն։
Խորհրդի անդամների կարծիքով՝ այդ ռեժիմը թույլ կտա «ապահովել երկրում ժողովրդավարության պաշտպանությունը, վերականգնել օրենքն ու պաշտպանել Թուրքիայի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը»։
Խորհրդի նիստին երեկ ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանումը Թուրքիայում տագնապ է առաջացրել ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների մոտ։ Բացի այդ, միջազգային բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարում են, որ այդ ռեժիմի հետևում տիրում է քաոս՝ կապված թուրք քաղաքացիների հետապնդման հետ։
Նմանատիպ նյութեր
2997 դիտում
22:11 29-06-2014
Պուտինը, Մերկելը և Օլանդը կոչ են արել Ուկրաինայի նախագահին երկարաձգել հրադադարի ռեժիմը
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար