Մերկելը և Օլանդը քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայի իրադրության քննարկումը։ Ըստ գերմանական ԶԼՄ֊ների տվյալների՝ հանդիպումը կայանալու է մայիսի 10֊ին Գերմանիայի Շտրալզունդ քաղաքում։
Նշենք, որ Օլանդի և Մերկելի վերջին անգամ հանդիպել են այս տարվա ապրիլի սկզբին՝ Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթաժողովի ժամանակ։ մինչ այդ նրանք հանդիպել էին փետրվարի վերջին Մերկելի Փարիզ այցի ժամանակ։