Սուարեսի նկատմամբ կիրառած պատժամիջոցը արդարացի է. Պելե
«Ֆուտբոլի արքա» Պելեն ողջունել է ՖԻՖԱ-ի որոշումը` կապված Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման հետ: Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու հետևանքով Սուարեսը որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով:
« ՖԻՖԱ-ի որոշումը շատ ճիշտ է, քանի որ այն լավ դաս կլինի մյուսների համար: Եթե Սուարեսին խստորեն չպատժեին, ապա նման միջադեպերը կրկին կարող էին կրկնվել: Ոչ մի խաղացող իրավունք չունի նման վարքագիծ դրսևորել: Ես կարծում եմ` շատ արդարացի որոշում կայացվել, քանի որ հետագայում բոլորը կիմանան, թե ինչ է իրենց սպասվում նման խախտումների դեպքում»,- ընդգծել է Պելեն: