Ֆուտբոլի արքա Պելեն բարձր է գնահատել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղը:
«Մբապեն 19 տարեկան հասակում նվաճեց աշխարհի առաջնությունը, իսկ ես դա արել էի 17 տարեկանում:Սակայն ես ասացի, որ նա գործնականում հավասարվել է ինձ:
Կարծում եմ, որ նա կարող է նոր Պելե դառնալ: Շատերն են մտածում, որ ես դա ասել էի զուտ որպես հումոր, սակայն դա կատակ չէ», ասել է Պելեն: