ԱՄՆ-ն չեղարկել է Իրանին դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը սահմանափակող պատժամիջոցը
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը չեղյալ է հայտարարել Իրանին դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարման վրա դրված սահմանափակումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Համապատասխան փատսաթղթում նշված է, որ արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակը, համաձայն իրանական գործարքների և պատժամիջոցների մասին 31 CFR 560 կետի, թույլատրում է բժշկական ապրանքների և սարքավորումների ներկրումը Իրան կամ դրանց արտահանումը:
Այնուհետ ներկայացված է ԱՄՆ-ից նախկինում արգելված բժշկական ապրանքների արտահանման ցանկը: