211652_close_icon
views-count1641 դիտում article-date 17:24 17-02-2016

Ազատ ոճի 1-2 դիտարկում եմ հայտնել Մարգար Եսայանին. Ն. Զոհրաբյանին չի հետաքրքրում իր նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցը

ԵԽԽՎ –ում հայաստանյան պատվիարակության անդամ Նաիրա Զոհրաբյանին չի հետաքրում, թեմ ինչ քայլեր կձեռնարկի իր բնորոշմամբ` թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց ձայնակցած ԵԽԽվ թուրքամետ նախագահ Պեդրո Ագրամունտը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով այն, որ ԵԽԽՎ Նախագահ Պեդրո Ագրամունտը հաստատել էր տեղեկությունները, որ քննարկվելու է և Նաիրա Զոհրաբյանի վարքը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում և հնարավոր է` նա զրկվի ձայնի իրավունքից: Հիշեցնենք, որ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Զոհրաբյանը այդ քվեարկությունից հետո մոտեցել Մարգար Եսայանին ու բարկացած ինչ-որ բաներ ասում` ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ Մարգար Եսայանին: «Ընդամենը ազատ ոճի 1-2 դիտարկում եմ արել Մարգար Եսայանին` իր քվեարկության հետ կապված, քանի որ գտնում եմ, որ որևէ հայ, անկախ նրանից, թե ո՞ր երկրի քաղաքացի է, բարոյական իրավունք չուներ` կողմ քվեարկելու Ոուլթերի խայտառակ զեկույցին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր