211652_close_icon

Սյունիքում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է 51 հազար դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար դոլարին համարժեք դրամ

views-count655 դիտում article-date 17:33 29-07-2025
Սյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ:

Հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր