1367 դիտում
13:21 04-08-2022
«Տալ համարժեք գնահատական և զսպել ադրբեջանական ագրեսիան». Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային կառույցներին
Օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը իրականացնում է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր։ Ունենք զոհեր և վիրավորներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի հանցավոր այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, ոտնահարում արցախահայերի կյանքի իրավունքի երաշխիքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմը և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ընդ որում՝ ադրբեջանական պետության՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը ևս չի բխում հայտարարությունից, քանի որ կա ժամկետի՝ 3 տարի, նոր ճանապարհի կառուցման, պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու պայմանավորվածություն։
Սա վկայում է, որ Ադրբեջանը երբևէ նպատակ չի ունեցել և չի պատրաստվում գնալ խաղաղության, և այս պետության կողմից հայատյացությունը շարունակում է մնալ համակարգված քաղաքականություն, իսկ մեր իշխանության կողմից, փոխարենը ստանձնելու Արցախի անվտանգության երաշխավորի դերը, թմբկահարվում են խաղաղության կեղծ թեզեր, արդյունքը՝ յուրաքանչյուր անգամ, երբ Ադրբեջանի որևէ պահանջ չի բավարարվում, վերջինս դիմում է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին՝ այս միջոցով պարտադրելով ցավոտ զիջումներ։
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, իսկ ուշացած արձագանքը անդառնալի հետևանքներ թողնում և մարդկային կյանքեր արժենում, ուստի կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերներիս, հակամարտության լուծմանը ներգրավված դերակատարներին հանդես գալ համարժեք գնահատականով և զսպել ադրբեջանական ագրեսիան։
Համապատասխան գրությունները իմ կողմից ուղարկվում են միջազգային կառույցներին։
Խաղաղություն բոլորիս։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
23:47 15-03-2023
Պատերազմի լրջագույն վտանգ կա. Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը