211652_close_icon
views-count2751 դիտում article-date 17:38 23-06-2014

Շիրակում 31-ամյա Արտյոմը իր նշանադրության ժամանակ դանակահարել է հորաքրոջ որդուն

31-ամյա Արտյոմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշանադրության ժամանակ հորաքրոջ որդու՝ Ռ. Հարությունյանի կողմից տրվելիք հայհոյանքները սաստելու նպատակով վիճաբանել է նրա հետ, ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Ա. Հարությունյանը իր մոտ եղած սառը զենք հանդիսացող դանակով 3 անգամ հարվածել է Ռ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր