203046 դիտում
21:46 06-09-2018
Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում երիտասարդ կին է մահացել. հարազատները պնդում են՝ մեղավորը բժիշկներն են, որոնց ձեռքով էլ նրա մատից անհայտացել է նշանադրության մատանին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի Կորեպինա փողոցի բնակչուհի, 22-ամյա Վալերիա Սորոկինան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Սորոկինայի 26-ամյա ամուսինը՝ Արթուր Թադևոսյանն, ասում էր. «Տարիներ առաջ ենք ծանոթացել իրար հետ, մի քանի տարի համատեղ կյանք ենք վարել, ունեցել ենք աղջիկ, ով հիմա 3 տարեկան է:
Այնքան էինք կապնված իրար, որ որոշել էինք մեր ընտանեկան միությունը Զագսով վավերացնեինք Հայաստանում: Ամառային հանգստյան օրերի հետ կապված Վալերիայի հետ որոշեցինք ամառն անցկացնել Հայաստանում ու պատրաստվում էինք Զագսով օրինականացնել մեր ամուսնությունը: Ինձ զգում էի ամենաերջանիկ հայրերից մեկը: Ցավոք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ վայ բժիշկների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում կորցրեցի իմ ամենասիրելիներից մեկին:
Օգոստոսի 26-ին Վալերիան փորացավեր է ունենում, տանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որպեսզի սոնոգրաֆիա անեն: Մի քանի օր մնում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: 5 օր բժիշկները մեր կյանքը կերան, 5 օր բուժում էին ասպիրացիոն թոքաբորբի դեմ ու ասում էին, որ դեպի լավն է գնալու: Մահանալուց 2 ժամ առաջ ռենտգեն արեցին ու իրենցից գոհ ասեցին, որ շատ լավա թոքերի վիճակը, իբրև ասպիրացիոն թոքաբորբը էնքանա բարդացել որ դարձելա թարախային թոքաբորբ ու դա էլ էնքանա բարդացել, որ ձախ թոքը պատռվելա: Մենք պնդում ենք որ շլանգը միացնելուց նրանք վնասել են թոքը:
Մենք գիտենք, որ Վալերիային հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի պատկան մարմինները հետամուտ լինեն ու նման վայ բժիշկներին ազատեն իրենց աշխատանքից, որպեսզի հետագայում մեր նման մի նոր ընտանիք այդ վիշտը չզգա:
Վստահ ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կսկսեն մարդկանց ականջներից լափշա կախել, թե իբրև իրենք մեղավոր չեն:
Մենք վստահ ենք, որ հենց իրենք են պատասխանատու 22-ամյա աղջկա մահվան համար ու թող իզուր տեղը չփորձեն արդարանալ:
Պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի անձամբ ծառայողական հետաքննություն սկսի ու մեղավոր բժիշկներին պատասխանատվության ենթարկեն, չփորձեն մեզ մոլորեցնել»:
Ամուսինը ասում էր նաև, որ բժշկական կենտրոնում ավելի անմարդկային քայլ էլ են կատարել. հիվանդանոցում մահացածի մատից անհայտացել է նշանադրության մատանին:
«Մտել եմ հիվանդանոցի պատասխանատուի մոտ ու պահանջել եմ, որ կնոջս տեղափոխում ենք Եկատերինբուրգ՝ թաղման արարողությունը անելուց հետո վերադառնալու եմ ու այդ ժամանակ մատանին վերադարձնեն ինձ, քանի որ, որպես հուշ, դա պետք է մասունքի նման պահեմ ես ու հետագայում այդ մատանին պետք է փոխանցեմ մեր աղջկան»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական, իսկ հարազատներն էլ վստահ են ու պնդում են, որ 22-ամյա Վալերիայի մահվան պատճառը Սուրբ Գրիոգր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ բժիշկների անմարդկային ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)