5693 դիտում
15:36 13-01-2021
Ոտքը կորցրած զինծառայողը հիվանդանոցում հանդիպել է իր կեսին․ Ռաֆայել Երանոսյանը կվարի նրանց նշանադրության արարողությունը․ armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/204083]Armtimes.com[/url]-ը գրում է․ Արդեն մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ պտտվում է պատերազմի մասնակից, ոտքը կորցրած Արման Բեգյանի եւ Մաշ Թորոսյանի՝ հիվանդանոցում ծանոթության եւ անսպասելի սիրո պատմությունը։
Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել Ադրբեջանի դեմ մղած պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատվել են։ Հարեւան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը: Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ մտադիր են նշանվել։
ֆեյսբուքյան իր էջում Արման Բեգյանին է անդրադարձել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Երանոսյանն Արմանի հետ լուսանկար է հրապարակել Էրեբունի բժշկական կենտրոնից, որին կից նաեւ գրել է․ «Պարզապես գնանք, տեսնենք ու շփվենք մեր հերոսների հետ։ Այսօր Էրեբունի հիվանդանոցում այցելեցինք մեր տղերքին»։
Մեկնաբանություններում Երանոսյանը նաեւ հայտնել է, որ ինքն է վարելու զույգի նշանադրության արարողությունը։
«Հայկական ժամանակը» փորձեց զրուցել Մաշ Թորոսյանի հետ, սակայն նա նշեց, որ շրջանառվող հիմնական լուրից բացի՝ այլ մանրամասներ ասել դեռ չեն ցանկանում։ Վերջինս հայտնեց, որ իրենց պատմությունը լուսաբանելու համար շատերն են դիմել, բայց զույգը նախ պատրաստվում է լրջացնել հարաբերությունները, դրանից հետո՝ նոր խոսել ու հետաքրքրող հարցերին պատասխանել։
Մանրամասն՝ [url=https://armtimes.com/hy/article/204083]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
10541 դիտում
21:46 25-09-2017
Գյումրու թատրոնը ամփոփում է 2017թ. առաջին կեսին արվածը և երկրորդ կեսին անելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
463 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
724 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
880 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան