211652_close_icon
views-count1310 դիտում article-date 15:26 22-06-2014

Քաղաքապետարանը պատրաստվում է դատի տալ փողոցների նորոգումը ձգձգող «Դորոժնիկ» ընկերությանը

Վանաձորում բարեկարգ փողոց գրեթե չի մնացել: «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունը ջրամատակարարման ցանցն է նորոգում: «Դորոժնիկ» ընկերությունն էլ 3 տարի է ջրագծերի անցկացման համար փողոցներն է քանդում: Վանաձորցիները դժգոհում են, որ վերականգման աշխատանքները հատուկենտ փողոցներում են արվել, այն էլ` թերի: Վանաձորի քաղաքապետարանը «Դորոժնիկ» ընկերությանը բազմիցս է դիմել` քանդածը ժամանակին վերականգնելու պահանջով: Քաղաքապետը մտադիր է գործին դատական ընթացք տալ: Ջրամատակարարման բարելավման ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած 6 ու կես մլն. եվրո վարկով: Ծրագրի վանաձորյան պատասխանատուն ասում է, որ 1.5 տարի առաջ քանդած փողոցներն արդեն վերականգնել են, այլ խնդիր է, որ բնակիչներին չի բավարարել իրենց կատարած աշխատանքի որակը: Փողոցների անբարեկարգ վիճակից դժգոհ են նաև վարորդները: Ճանապարհատրանսպորտային նշանների մեծ մասը չի վերատեղադրվել: Նաև այս պատճառով վթարներն ավելացել են: Աղբյուրը ` [url=http://www.armnewstv.am/news/29951]armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր