211652_close_icon
views-count1795 դիտում article-date 12:08 15-12-2014

Իվանիշվիլիի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նախկին ամուսնուն. տեսանյութ

Լրագրողական հետաքննության արդյունքներով պարզվել է, որ տարիներ առաջ՝ 1991-1994 թթ-երին, Փարիզում պաշտոնապես ամուսնացել են Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և Ինգա Պավլովան: Հետաքննությունն անցկացրել է լրագրող Վլադիմիր Իվանիձեն, ով և պնդում է, որ ունի ամուսնությունը վկայող փաստաթղթի պատճեն: Ի. Պավլովան հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Իվանիշվիլիի դեմ, քանի որ մեղադրում է վերջինիս նրանում, որ Իվանիշվիլին իրենից թաքում է ամուսնալուծվել, իսկ ամուսնալուծությունից հետո շուրջ 11 տարի օգտագործել է իր փաստաթղթերը և իր անունով գրանցել իր բիզնեսի որոշ մասը: Այդ մասին Պավլովան հայտնել է Հարկային ոստիկանությանը, իսկ գործը փոխանցել են ոստիկանության քրեական բաժին, որտեղից եկել է պատասխան, որ գործ չեն հարուցի, քանի որ դա վաղուց է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր