211652_close_icon
views-count4249 դիտում article-date 11:22 28-06-2014

Իջևանի նոր քաղաքապետը պատրաստվում է դատի տալ նախկին քաղաքապետին. վերջինս քաղաքի պուրակը օտարել է և աներոջ անունով ձևակերպել

Իջեւանի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը պատրաստվում է դատի տալ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղալումյանը: Նա նշեց, որ դատական կարգով փորձելու է հետ ստանալ քաղաքապետարանի սեփականություն համարվող տարածքները: «906 քմ. քաղաքի սեփականություն համարվող պուրակը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն անօրինական կերպով սեփականաշնորհել է, որն ընդհանուր օգտագործման տարածք է, բայց մարդկանց քայլուղիների համար անգամ տեղ չի թողել: Խախտելով ՀՀ մի շարք օրենքներ՝ սեփականաշնորհման իրավունք բացարձակ չունենալով, կառուցապատման իրավունքով վերցրել է, օտարել եւ իրենով արել: Ներսիսյանը, չընտրվելով քաղաքապետ, վերջերս էլ աներոջ անունով է ձեւակերպել տարածքը եւ տվել մասնավոր անձանց: Հիմա պետք է հասնենք նրան, որպեսզի այդ հոդվածը դատական կարգով վիճարկենք, պայմանագիրը խզենք, հետ վերցնենք պուրակը: Այն պետք է համայնքային սեփականություն ճանաչվի եւ օգտագործվի համաքաղաքացիների կեղմից»,- նշեց Իջևանի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր