Թուրքիայում 320 պատգամավորներ պատրաստվում են դատի տալ ընդդիմադիր գործընկերներին
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) 320 պատգամավոր իրենց գող անվանելու համար ընդդիմադիր «ժողովրդահանրապետականներ»-ի դեմ պատրաստվում են հայց ներկայացնել դատարան: Վարչապետ Էրդողանի գլխավորած «ԱԶԿ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Բելմա Սաթըրը հայտնել է, որ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորները շարունակաբար ԱԶԿ-ականների հասցեին ռեպլիկներ են թողել` «գողերը եկան, այստեղ գողեր կան», գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=380]Ermenihaber.am[/url]-ը:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի` Բելմա Սաթըրը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, ընդդիմադիր գործընկերներին զգուշացրել է որ դատարան են դիմելու իրենց հանիրավի գող անվանելու համար:
«Մենք այստեղ չենք եկել շքեղ առանձնատներից: Մեր ընկերներից ոմանք դեռ չեն կարողանում մարել իրենց վարկերը»,- ասել է իշխանական պատգամավորը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=380]այստեղ[/url]: