1274 դիտում
11:23 13-06-2014
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղի տուրքի վճարումից
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից:
Համաձայն որոշման այդ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:
Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը, ով նաև առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
Նախագիծը, որն ի դեպ լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին, այս և այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
16:35 01-08-2019
Համահայկական ամառային 7-րդ խաղերի օտարերկրացի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից
1144 դիտում
17:29 13-06-2016
Կխստացվի հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ
907 դիտում
15:06 17-07-2014
ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններ կազատվեն պետտուրքի վճարումից
Այս բաժնից
1963 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1639 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
514 դիտում
10:29 03-02-2025
Մեզ փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը․ Գագիկ Ծառուկյան