ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել . նրա կինը նույնպես հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հիվանդանոցի պալատից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա հոսպիտալացվել էր Տեխաս նահանգի Հյուստոնի հիվանդանոց՝ թոքաբորրբ ախտանիշով և մինչ այսօր բուժումը ստանում էր սովորոկան պալատում:
Նրա կինը՝ Բարբարան, նույնպես հոսպիտալացվել է նույն հիվանդանոց՝ հոգնածության ախտանիշներով:
Նշենք, որ Ջորջ Բուշ ավագը, ով ղեկավարել է եկիրը 1989-1993 թվականներին, 92 տարեկան է, իսկ նրա կինը՝ 91: