3039 դիտում
17:55 11-06-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց Գագիկ Ջհանգիրյանի հարցին
Ազգային ժողովում այսօր` հունիսի 11-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցի իրավունք ստանալուց հետո հայտարարեց, որ իր հարցն ուղղում է վարչապետին: Ինչպես Ազգային ժողովից փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, նրա հարցը վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին:
Գ. Ջհանգիրյանը նախ ընդգծեց, որ ուսումնասիրել է ներկայացվելիք փոփոխությունները և կարծում է, որ դրանք հասարակության հետ անջրպետ կառաջացնեն: Հետաքրքրվեց նաև, թե գործադիրը արդյո ՞ք պատրաստ է ամբողջական պատասխանատվություն ստանձնել յուրաքանչյուր ոլորտի հանդեպ: Սակայն նրա հարցին պատասխանեց ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Այո՛, մենք պատրաստ ենք ամբողջական պատասխանատվություն ստանձնել յուրաքանչյուրի հանդեպ, բայց դրան գնում են քայլ առ քայլ, իսկ անջրպետ չի կարող առաջանալ, քանի որ սահմանադրությունը հանրաքվեով է գնում»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1516 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1621 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ