32279 դիտում
12:45 18-05-2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք և չպատասխանեց հարցին, թե չի՞ նեղվել, որ իրեն աղ ու հացով չընդունեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 17-ին, ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Հերոսների վերականգնողական քաղաք», որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար: Նախարարը նախ ժպտաց, ապա չպատասխանեց մեր հարցին, թե արդյո՞ք նա չի նեղացել, որ իրեն աղ ու հացով չդիմավորեցին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, Հոգեկան առողջության կենտրոնն ապահովում է զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Կենտրոնում բացվել է թվայնացված հոգեբանության բուժման սենյակ, որտեղ զինվորները սթրեսային վիճակից կկարողանան դուրս գալ` կենտրոնի հոգեբանական օժանդակությամբ` վախերի կառավարման ու հաղթահարման ծրագրով:
«Ուրախ եմ, որ նման բարձր չափանիշներին համապատասխանող կենտրոն է ձևավորվում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում գործող բոլոր հոգեբանական և հոգեբուժական ասոցիացիաների, կառույցների, մասնագիտական կենտրոնների ներգրավմամբ կոալիցիա է ստեղծվել և այս համագործակցության շնորհիվ` ավելի կարգավորված, ավելի որակյալ ծառայություններ կմատուցվեն մեր հանրությանը: Հուսով եմ` կենտրոնը կզարգանա և հավելյալ ծառայություններ կներգրավվի, իսկ տեխնոլոգիները կօգնեն առողջությունը վերականգնելու, պահպանելու, վախերը, հոգեբանական որոշակի իրավիճակները հաղթահարելու գործում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ վերջերս առողջապահության նախարարությունը պետական աջակցությամբ 40-ից ավելի կազմակերպությունների հետ կնքել է հուշագիր` «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որը թույլ կտա դիմակայել հոգեկան առողջության մարտահրավերներին և կհանդիսանա ոլորտի խնդիրների լուծման կարևորագույն քայլերից մեկը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
22:13 09-07-2024
Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Սևանի մանկական վերականգնողական կենտրոն