211652_close_icon
views-count1022 դիտում article-date 10:39 21-06-2020

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը. նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին

Սիրելի՛ բուժաշխատողներ, Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում. Շնորհակալությո՛ւն, բժիշկ, Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր, Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար, Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ, Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո ապագա տնով՝ հիվանդանոցով․․․ Շնորհակալություն, բուժհիմնարկների ղեկավարներ: Շնորհակալությո՛ւն բոլորիդ։ Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք անում եք հատկապես այս օրերին։ Համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ կա մի անձեռնմխելի արժեք։ Դա հարգանքն ու խոնարհումն է ձեր առջև, սիրելի՛ բուժաշխատողներ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր