211652_close_icon
views-count14379 դիտում article-date 18:35 10-06-2014

Երևանում հնչած աղմկահարույց կրակոցների գործով որոնվում է «Սամարկ» տպարանի տնօրենը, ով Երևանի քաղաքապետի խորհրդականի տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները որոնում են մի քանի երիտասարդների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ երիտասարդներն են Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ 24-ամյա Սամվել Քոթանջյանը, Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21 Ա շենքի 1-ին բնակարանի բնակիչ 26-ամյա Հովհաննես Կարապետյանը, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 76 շենքի 19 բնակարանի բնակիչ 27-ամյա Ռաֆայել Մնացականյանը, Երևան քաղաքի Կարապետ ՈՒլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայասլյանը և Երևան քաղաքի Կարապետ ՈՒլնեցու 74 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ 21-ամյա Գոռ Հովհաննեսյանը: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը վաճաբանությանը մասնակցել են նշված անձիք, որի ժամանակ էլ Ս. Քոթանջյանը, ով եղել է «Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայով, իր մոտ եղած ապօրինի պահվող ատրաճանակից կրակոցներ է աձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով Ս.Քոթանջյանը Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տղան է, ով ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որպես տնօրեն աշխատում է Ա. Քոթանջյանին պատկանող «Սամարկ» տպարանում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16727/] դեպքի վայրից հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել Էին կրակոցներ: Նշված վայր Էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ուլնեցու փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել էր նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Օպերատիվ քննչական խմբերը բաժանվել էին մի քանի մասի, ովքեր ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին, կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը՝ ժամանել էր նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը մի քանի ոստիկանների հետ ճշտում էին, թե արդյոք՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացիներ կան, թե՝ ոչ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ կրակոցները արձակել էր Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում էին: Դեպքի վայրում աշխատել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտության վարչության քրեագետները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայի մեջից օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր փայտյա մահակ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր