23166 դիտում
11:19 11-06-2014
Երևանում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին. հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Քոթանջյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունն ամբողջական բացահայտելու հսկողությունն իր վրա է վերցրել Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/16727/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունիսի 7-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել էին կրակոցներ: Նշված վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2032 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)