Սաակաշվիլին Պորոշենկոյին կոչ է արել չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ռազմական ժամանակների նախագահ է անվանել և կոչ է արել չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունները:
Ինչպես Սաակաշվիլին ТСН-ի հետ բացառիկ հարցազչրույցում է նշել նա պատրաստվում է Պորոշեմկոյին օգնել: Մոտ ժամանակներս Ուկրաիա է ժամանելու Վրաստանի բարեփոխումների խումբը: Նրա խոսքերով Ուկրաինայի արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությւոններում, Կիևի քաղաքային վարչությունում արդեն կան վրացի պաշտոնյաներ:
Խոսելով ռուսաստանի մասին, Պորոշենկոյին կոչ է արել խիստ դիրքորոշում ներկայացնել և ոչ մի դեպքում չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունները և չենթարկվել ռուսական կողմի պրովակացիաներին: