Սաակաշվիլին Պորոշենկոյին ուղղած իր նամակում կոչ է անում հանգիստ հեռանալ իշխանությունից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղած իր բաց նամակում կոչ է անում վերջինիս հանգիստ կերպով վայր դնել նախագահի լիազորությունները, հաղորդում է TAss-ը։
Նամակը Սաակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
«Խոստովանեք ինքներդ ձեզ ու ժողովրդին, որ դուք և ձեր համախոհները ունակ չեք և չեք ցանկանում Ուկրաինան փոխել դեպի լավը։ Ձեր ինքնակամ հրաժարականը վերջին հնարավորությունն է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այլապես այն կխորանա։ Նախագահը, ով հանգիստ կհեռանա՝ գլուխ խոնարհելով ժողովրդի կամքի առաջ, կարող է հույս ունենալ մեմղ պատժի և ներման»,-գրել է Սաակաշվիլին։