Բան Կի Մունը կոչ է արել Պորոշենկոյին բանակցել Պուտինի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցի ընթացքում կոչ է արել նրան երկրի իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով, և երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։
Ինչպես փոխանցում է RIA Novosti-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Ըստ նրա խոսքերի՝ Բան Կի Մունը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։
«Գլխավոր քարտուղարը լիովին գիտակցում է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է իր տարածքում վերականգնի ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ դա պետք է անել խաղաղ ճանապարհով»,֊ նշել է Դյուժարիկը։