Պուտինը Պորոշենկոյին կոչ է արել բանակցել, քանի դեռ ձեռքերը չեն թաթախվել արյան մեջ
Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող է դադարեցնել ուժային գործողությունները ընդդեմ իր ազգի, չվարկաբեկելով իր հեղինակությունը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «TF1» հեռուստաընկերության և «Europe 1» ռադիոընկերության եթերում:
Պուտինը հայտնել է, որ դա պատերզմ չէ երկրների միջև:
«Կարծում եմ, որ պարոն Պորոշենկուն ունի հնարավորություն, քանի դեռ ձեռքերը չեն թթաթախվել արյունով, կանգնեցնել այդ գործողությունները և սկսել ուղիղ բանացություններ իր քաղաքացիների հետ»,-ասել է նա: