Ստամբուլում փորձել են կրակել Էրդողանի վրա
Ստամբուլում տեղի վարչական շենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բացումից անմիջապես հետո Էրդողանի ավտոշարասյունը սկսել է դանդաղ շարժվել հավաքված մարդկանց միջով, երբ անվտանգության աշխատակիցներն ամբոխի մեջ մի զինված տղամարդու են նկատել: Երբ վերջիններս մոտեցել են տղամարդուն, նա ատրճանակը նետել է դեպի Էրդողանի ավտոմեքենան, ինչից հետո նրան ձերբակալել են և բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ 32-ամյա տղամարդն ասել է, որ Էրդողանին սպանելու նպատակ չի ունեցել, այլ՝ վախեցնելու: