11628 դիտում
13:33 21-12-2017
Էրդողանի կին կուսակիցը լկտի հայտարարություններ անելով փորձել է հարձակվել Կարո Փայլանի վրա
Թուրքիայի ազգային ժողովում (մեջլիս) հերթական հարձակման փորձն է եղել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա:
Ինչպես հաղորդում է Demokrathaber կայքը, իշխող կուսակցության հետ առնչություն ունեցող կասկածելի փաստաթղթերը վերանայելու մասին Կ. Փայլանի հայտարարությունից հետո այդ կուսակցության կին փոխնախագահ Իլքնուր Ինջեոզը սկսել է վիրավորական ու ատելություն պարունակող հայտարարություններ անել Կ. Փայլանի հասցեին:
«Դու վերջին մարդն ես, անգամ վերջին անձը չես կարող լինել, ով բարոյականության դասեր կարող է տալ խորհրդարանում։ Սա անպայման պետք է ասեմ՝ դու ամենավերջին անձն անգամ չես այս խորհրդարանում»,- ճչացել է հիստերիայի մեջ հայտնված կին պատգամավորը։
Փայլանը նրան պատասխանել է. «Անբարոյականություն մի' արեք»: Ինչից հետո Ինջեոզը փորձել է հարձակվել հայ պատգամավորի վրա: Խորհրդարանի նիստը որոշ ժամանակով դադարեցվել է:
Նմանատիպ նյութեր
19004 դիտում
11:05 26-08-2018
Ոստիկանների հարձակումից ցուցարարներին պաշտպանող Կարո Փայլանի լուսանկարը արագորեն տարածվում է
1177 դիտում
14:08 31-10-2022
Կարո Փայլանի հետ քննարկեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
Այս բաժնից
892 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1354 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
931 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել