Ստամբուլում ոստիկանությունը ռեզինե փամփուշտներով կրակել է ցուցարարների վրա. կա զոհ. տեսանյութ
Ստամբուլում Սոմա ածխահանքի 300-ից ավելի հանքափորների մահվան հետ կապված բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել: Ցույցը ցրելու նպատակով ոստիկանությունը ռեզինե փամփուշտներով սկսել է կրակել ցուցարարների վրա, ինչից հետո բախումներ են սկսվել ոստիկանների և նրանց միջև:
Թուրքական MIlliyet-ի փոխանցմամբ՝ ռեզինե փամփուշտներից մեկը դիպել է ցուցարարներից մեկի գլխին: Վերջինս ստացած լուրջ վնասվածքից մահացել է:
Հաղորդվում է նաև, որ ցուցարարները հրդեհել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական: