211652_close_icon

Էրդողանի վրա փորձել են ձու նետել

views-count1750 դիտում article-date 11:51 10-03-2014
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա փորձել են ձու նետել, երբ վերջինս ավտոբուսով մեկնում էր Շանլըուրֆա նահանգի Սուրուչի շրջան՝ մասնակցելու Շանլըուրֆա քաղաքում աշխարհի՝ մեծությամբ 5-րդ ջրային թունելի բացման արարողությանը: Ձուն, սակայն, չի դիպել նշանակետին. այն դիպել է ավտոբուսի դիմապակուն: Ոստիկանությունը ձերբակալել է ձուն նետած տղամարդուն: Այդ կապակցությամբ Էրդողանը հայտարարել է. «Նրանք հավատում են, որ վարչապետի վրա ձու նետելով՝ կհանգստացնեն իրենց նյարդերը»:

Նմանատիպ նյութեր