2275 դիտում
11:16 03-06-2014
Պուտինը հիմա Հայաստանի կարիքը չունի, օգտագործեց և անցավ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ: Հատված հարցազրույցից․
[b]- Պարոն Իգիթյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում Նազարբաևի հայտարարությունը, հատկապես, որ սեպտեմբերի 3-ից հետո հենց Ղարաբաղի փաստարկն էր հնչում մեր իշխանությունների կողմից, որ հետ կանգնեցինք ասոցացման ճանապարհից:[/b]
- Իհարկե, տարբեր տեսակետներ կան, թե ինչու այդ պահին Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը, և այն էլ Պուտինի ու Լուկաշենկոյի լռությամբ, կամ ինչու Սերժ Սարգսյանը չպատասխանեց: Եկեք փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ այդ հարցը Հայաստանը համարեց որպես անակնկալ, ինչ է, Հայաստանը չգիտե՞ր, որ այդ հարցը պետք է բարձրացվի, ինչու ակնհա՞յտ չէր, որ դա ոչ թե Նազարբաևի խոսքերն էին, այլ վերևից էին ասել, որ բարձրացնի այդ խնդիրը: Հայաստանն առնվազն պետք է գնար այնտեղ այս հարցին պատասխանելու կիրթ բանաձևով:
[b]- Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանն ինչպե՞ս կմեկնաբանեք:[/b]
- Մինչ օրս ես չեմ համարում, որ Հայաստանը պատասխանել է այդ հարցին: Սերժ Սարգսյանի պատասխանները շատ դժվար է թղթին տալ և ուղարկել Նազարբաևին, չէ՞ որ հանրությունը և Նազարբաևը սպասում են այս պատասխանին: Իսկ ի՞նչ ասաց Նազարբաևը, նա ասաց, որ եթե մտնեք Եվրասիական միություն, Ձեր արտաքին սահմանը կհամընկնի ԵՏՄ-ի սահմանին: Նա նույնիսկ ավելին ասաց, որ այս ամբողջ ձեր արտաքին սահմանը մենք կհամարենք ԵՏՄ և Ադրբեջանի սահման: Իսկ այս պայմանի պատասխանը մենք չունենք: Սերժ Սարգսյանը հաստատել է, երբ նա ասում է, որ 2-3 տեխնիկական խնդիր ունենք, ԼՂՀ խնդիրն ինքը չի հաշվում, մինչդեռ ինքը թղթին պետք է հանձնի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղարկի Հայաստան-ԼՂՀ սահմանի հարցը:
[b]- Փաստորեն, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ի հեճուկս կուսակիցների հայտարարությունների, նույնիսկ չի ցրում կասկածները, որ Արցախի և Հայաստանի միջև սահմանային անցակետ է դրվելու:[/b]
- Եթե Սերժ Սարգսյանը կամ որևէ հանրապետական անգամ ասի, որ չի լինի մաքսակետ, դա նույնպես ոչ մի բան չի նշանակում, որովհետև կարևոր է, թե Եվրասիական միությունն ինչ է ասում այս մասին, իսկ մենք Նազարբաևի շուրթերով լսեցինք, թե ինչ է ասում: Հայաստանը փաստաթղթերի ձևով որպես բացառություն չի ներկայացրել ԵՏՄ:
[b]- Բայց չէ՞ որ իշխանությունը ՄՄ անդամակցության գին էր ներկայացնում Ղարաբաղի անվտանգության երաշխիքը: Բայց քանի որ դրան զուգահեռ այսօր էլ շարունակում է Ռուսաստանը զինել Ադրբեջանին, չե՞ք կարծում, որ Նազարբաևի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական հնարք էր, և Ռուսաստանը նրա միջոցով փորձում է մեզ ցույց տալ, թե ինչ դժվարությունների գնով է մեր «անվտանգության» հարցերը լուծում ու «տակից» էլ իր բիզնես շահերն արդարացնում Ադրբեջանի հետ կապված:[/b]
- Ես առիթ ունեցել եմ հենց սեպտեմբերի 3-ից հետո այդ խնդիրների մասին ինտուիտիվ խոսելու, և հիմա ժամանակը հաստատել է… Նախ չմոռանանք, որ Հայաստանին ՄՄ քաշելը նպատակ էր հետապնդում Վիլնյուսում ստորագրվելիք համաձայնագրի տապալմանը՝ հատկապես Ուկրաինայի դեպքում: Հիմա Հայաստանի կարիքը Պուտինը չունի, ինքը ռազմական ձևով է իր հարցերը լուծում Ուկրաինայի հետ և Հայաստանին մի պահ օգտագործել է, օգտագործեց և անցավ: Երկրորդ բանը, որ դեռ առժամանակ ասում էին ՀՀԿ-ականները, կամ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար էր ՄՄ գնալը, կամ Ռուսաստանի կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար: Բայց եկեք նայենք՝ արդյո՞ք ԼՂՀ անվտանգությունը գոնե մի քիչ մեծացել է սեպտեմբերի 3-ից հետո ընկած այս ժամանակահատվածում: Ճիշտ եք ասում՝ մի կողմից շարունակում է Ռուսաստանը գրեթե մասսայական ոչնչացման զենք վաճառել Ադրբեջանին, երկրորդ՝ արդեն հարց է բարձրացվում ոչ միայն Ղարաբաղի ռազմական կամ քաղաքական անվտանգության մասին, այլև տնտեսական: Որովհետև բոլորիս համար պարզ է, որ Ղարաբաղը, որը որևէ այլ հնարավորություն չունի տնտեսական-առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ բացառությամբ Հայաստանի հետ, Հայաստանի միջոցով, ապա պարզ է, որ միակ սահմանը փակելով՝ ֆիզիկապես, տնտեսապես գոյություն ունենալու հնարավորություն ԼՂՀ-ն չի ունենա:
Բացի դրանից, այսօր 21-րդ դարն է, ես գտնում եմ, որ 21-րդ դարում որևէ անվտանգության երաշխիքներ կամ խոստումներ պետք է լինեն թղթի վրա գրված՝ պայմանագրի, համաձայնագրի տեսքով:
[b]- Եղածը եղած է, ի՞նչ պետք է անենք ստեղծված իրավիճակից մեր օգտին ելք ունենալու համար:[/b]
- Եթե շատ կարճ ու կոնստրուկտիվ, ապա առիթը պետք է առնվազն սառեցվի, իսկ հետագայում դադարեցվի Հայաստանի այս անդամագրության անորոշ պրոցեսը: Իհարկե, այս գործընթացից առանց վնասների դուրս գալը շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ միջոցները, ես պատրաստ եմ Հայաստանի իշխանություններին օգնել առանց վնասների դուրս գալու, բայց դուրս գալու առիթը տվել է հենց Նազարբաևը, ով մինչև հուլիսի 1-ն է Հայաստանին ժամանակ տվել: Մինչդեռ պարզ է, որ Հայաստանն ընդհանրապես չի կարող լուծել այդ խնդիրը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»