211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ցեմենտատարը, որը բարձված է եղել բետոնով, կողաշրջվել է. փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4567 դիտում article-date 16:25 15-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճառյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:
 
Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերեցն ավտոմեքենայից, ով սակայն իր ոտքով քայլելով մոտեցավ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր