36059 դիտում
14:16 13-09-2014
«Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց հատուկ տեխնիկա․ կան մեծ թվով բերման ենթարկվածներ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
«Երևանի Ազատության հրապարակում անցկացվում է արտոնված հանրահավաք: Հավաքվածները անհարկի արտահայտություններ են հնչեցնում իշխանության հասցեին, միևնույն ժամանակ պատրաստվում են իրենց կողմից տեղադրված վրաններում տևական ժամանակով անցկացնել նստացույց՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները». այս սցենարով այսօր ՀՀ ոստիկանությունն անցկացրեց ցուցադրական վարժանքներ, թե ինչպես են ոստիկանները ցրում ցուցարարներին, երբ նրանք խախտում են հասարակական կարգը:
Ցուցադրական վարժանքներից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շքանշաններով պարգևատրեց համակարգի մի շարք աշխատակիցների:
Գնահատելով անցկացված վարժանքները՝ ոստիկանապետն ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է:
Ֆոտոռեպորտաժի երկրորդ մասը կարող եք դիտել [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/13/26867/]այստեղ[/url]:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 313+
313+