Հալեպում ռմբակոծման հետևանքով զոհվել է 25 երեխա
Սիրիայի իշխանությունների կողմից Հալեպ քաղաքի ռմբակոծման ընթացքում զոհվել է 25 երեխա։ Այս մասին հայտնում է CNN֊ը՝ հղում անելով ընդդիմության ներկայացուցչին։
Նշվում է, որ նախդպրոցական շենքի վրա մի քանի ռումբ է ընկել։ Ինքնաթիռները քաղաքի մի քանի թաղամասերում ռմբակոծել են ենթադրյալ ընդդիմադիր ապստամբներին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Հալեպ քաղաքում ավիահարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ։