211652_close_icon
views-count34027 դիտում article-date 15:38 10-09-2015

«Գոլդ» համարներով ավտոմեքենաների մի քանի վարորդներ Իսակովի պողոտայում երթևեկում էին մայթերով. BMW X 5-ի վարորդը դիմեց փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում կա վարորդների մի խավ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից և տրանսպորտային միջոցները երբեմն վարում են՝ ոնց սիրտներն ուզի: Անգամ մեքենաները վարում են կանաչ գազոնի վրայով, հետիոտնի համար նախատեսված մայթերով, կարմիր լույսի տակով և այլն: Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չթույլատրելի հատվածով, մասնավորապես, մայթով ավտոմեքենաները վարելու համար վարչական ակտեր կազմեցին մի քանի վարորդների նկատմամբ: Օրինախախտ վարորդներից BMW X5 մակնիշի 31 ՍՕ 676 համարանիշի ավտոմեքենայի վարորդն անգամ չենթարկվեց ՃՈ աշխատակցի օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին և մառանից փախած գող կատվի նման դիմեց փախուստի: Իսկ Opel մակնիշի 34 AA 020 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով իրեն «դրել էր ուժեղ իրավաբանի տեղ», սպառնում էր ՃՈ աշխատակիցներին, թե՝ դուք իրավունք չունեք իմ վրա վարչական ակտ գրեք, ես խախտում չեմ կատարել, մինչդեռ լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես է «իրավաբան» տաքսիստը «մայթերով զվռնում»: Հավաքված քաղաքացիները նույնիսկ զարմացան, թե ակնհայտ խախտումը ինչու է հերքում տաքսիստը և միմյանց հետ զրույցում ասում էին. «Վրից էնպես անտանելի գարշահոտ էր փչում, երևի դա էր պատճառը, որ ՃՈ աշխատակիցը գլուխ չդրեց: Դրա կողքը կանգնելու համար հակագազ էր պետք»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր