211652_close_icon
views-count21024 դիտում article-date 23:46 05-04-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, BMW-ն ու Mercedes-ը. ըստ հավաքվածների՝ Opel-ի ու BMW-ի վարորդները գինովցած են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 85 MM 535 համարանիշի, BMW մակնիշի 34 FT 840 համարանիշի և Opel մակնիշի 34 VN 115 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից վթարի վայր է ժամանում ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Opel-ի ու BMW-ի վարորդները գինովցած էին, քանի որ, երբ նրանց ավտոմեքենայից դուրս բերեցինք՝ անտանելի խմիչքի հոտ էր գալիս նրանց վրայից ու երբ եկան փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանները՝ այդ 2 վարորդները հեռացան դեպքի վայրից»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր