«Արսենալ»-ը հետաքրքրված է «Շալկե 04»-ի պաշտպանով
«Շալկե 04»-ի պաշտպան Ացուտո Ուչիդան իր կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 26-ամյա ճապոնացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալ»-ը:
«Զինագործները» Ուչիդային դիտարկում են, որպես Բակարի Սանյայի փոխարինողի: Նշենք, որ ճապոնացի պաշտպանը «Շալկե 04»-ի գույները պաշպանում է 2010 թվականից: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ուչիդան անցկացրել է 27 խաղև խփել է 1 գոլ: