«Արսենալ»-ի դարպասապահը կարող է տեղափոխվել «Շալկե 04»
Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին կարող է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Շալկե 04», հայտնում է mercato365.com-ը:
Լեհաստանի հավաքականի դարպասպահի պայամանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ լրանում է ամռանը և այդ պատճառով ֆուտբոլիստը գելզենկիրխենյան ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: