«Արսենալ»-ը հետաքրքրված է գերմանացի տաղանդներով
Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել գերմանացի երկու երիտասարդ տաղադնավոր խաղացողների: Խոսը գնում է «Շալկե 04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի պաշտպան Սեբաստիան Յունգի մասին, հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը Դրաքսլերի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 25-30 մլն ֆունտ: Սակայն գերմանական ակումբը կիսապաշտպանի համար պահանջում է 37 մլն ֆունտ:
Ինչ վերաբերվում է Յունգին, ապա «զինագործների» մարզչական շտաբը գերամանցի խաղացողին դիտարկում է, որպես 30-ամյա Բակարի Սանյայի փոխարինողի: Ֆրանսիացին մոտակա ժամանակում կարող է հեռանալ ակումբից: