«Ռեալ»-ը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի պաշտպանով
Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի պաշտպան Գլեն Ջոնսոնի ծառայություններով, հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկով կդիմի «Լիվերպուլ»-ին: Անգլիական ակումբը իր հերթին չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել 29-ամյա պաշտպանին: Այդ իրավիճակից ցանկանում են օգտվել մադրիդցիները: Իսպանական գրանդը անգլիացի պաշտպանի համար պատրաստ է առաջարկել 5 մլն ֆունտ: