17194 դիտում
20:14 24-05-2014
Սամվել Ալեքսանյանը գումարի կարիք ունեցողներին օգնեց, իսկ Վարդան Այվազյանը բողոքում էր, թե փող չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարից հետո, երբ պատվիրակները, նախարարները, պատգամավորներն ու, մի խոսքով, պետական ողջ ապարատի չինովնիկները հավաքվել էին բակում, մի քանի կանայք ովքեր ըստ իրենց ունեն սոցիալական խնդիրներ, դրամական օնգություններ էին խնդրում գործարարներից ու քաղաքական գործիչներից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի կին մոտեցավ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, ով իր գործընկեր Սամվել Ալեքսանյանի հետ էր և գումար խնդրեց:
Վ. Այվազյանը աշխարհահռչակ ծովանկարիչ Այվազովսկու փոթորկվող ծովի ալիքների նման մի այնպիսի հայացք ընդունեց, որ այդ կինն ասաց. «Ասումա՝ փող չունեմ, բա իմ մոտս փող ըլներ, տայի էդ բոյով կոստյումով մարդուն՝ նկատի ունենալով Վարդան Այվազյանին, իսկ Սամվել Ալեքսանյանը մի պահ «շաքարով կտրեց» իր զրուցակից Վ. Այվազյանի խոսքը և գումար խնդրող կանանց գումար տվեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4274 դիտում
10:25 18-01-2017
Գերապատվությունը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» և «հարց լուծողներին». «Առավոտ»
40100 դիտում
13:40 09-06-2017
Իմ համար էտի եքա փող ա... Սամվել Ալեքսանյանը՝ իր դստեր հարսանիքին երգիչ Ջասթին Թիմբերլեյքին հրավիրելու մասին