211652_close_icon
views-count40103 դիտում article-date 13:40 09-06-2017

Իմ համար էտի եքա փող ա... Սամվել Ալեքսանյանը՝ իր դստեր հարսանիքին երգիչ Ջասթին Թիմբերլեյքին հրավիրելու մասին

Այսօր՝ հունիսի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, արձագանքելով հարցին, թե ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաև երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, պատասխանեց. «Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացածն էլ հայ երգիչներ են եղել, հեն ա, հոպարս էլ ներկա էր»։ Նշենք, որ Ս. Ալեքսանյանի կողքին էր նաև ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, ով հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Ալեքսանդր Սերովն էր, ոչ թե Ջասթին Թիմբերլեյքը: Նա վստահեցրեց, որ չունի 1 միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար. «Կամ էլ մամուլը էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, երեխեքը կդնեին, իմ համար էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»։ Լրագրողներից մեկի հարցին, թե շաքարի գործարանում 3 անձ էր ընկել բարձրությունից, որոնցից մեկը մահացել է, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Դե, հիմա, ցավդ տանեմ, եղել ա, ի՞նչ անեմ ես…դա իմ գործարանը չի»: Մեկ այլ հարցի, թե՝ ձեր շրջապատում օրենքով գողեր կա՞ն, Ս. Ալեքսանյանը ծիծաղելով պատասխանեց. «Չկան»:

Նմանատիպ նյութեր