211652_close_icon
views-count4274 դիտում article-date 10:25 18-01-2017

Գերապատվությունը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» և «հարց լուծողներին». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանյան քաղաքական ուժերը արդեն ավարտում են «խորհրդակցությունները»՝ ով ինչ դաշինք է կազմելու և ով որ ցուցակի մեջ է մտնելու։ Իրականում իշխանական ճակատում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ Չնայած լրագրողներն այստեղ փորձում են ինչ-որ լուրջ հակասություններ տեսնել, շտկումները զուտ մարտավարական են լինելու։ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցը երկրորդական է՝ անկախ այդ հանգամանքից նա պայքարելու է իր կուսակցության հաղթանակի համար։ Ինտրիգներ, իհարկե, կան, բայց «երկրորդ էշելոնում»՝ ում ինչ փայ է հասնելու։ Չեմ կասկածում, որ լուծումները լինելու են ավանդական՝ գերապատվությունը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» և «հարց լուծողներին»։ Խորհրդակցությունները գնում են մնացած կուսակցություններում՝ լեզուս չի պտտվում բոլորին անվանել «ընդդիմադիր»։ Գլխավոր թեման փողն է, ավելի ճիշտ՝ այս կամ այն փողատիրոջը «շիթիլվելու» հնարավորությունը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր