Նիգերիայում 2 պայթյուններ են որոտացել․ զոհվել է ավելի քան 35 մարդ
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի արվաձաններից մեկում՝ ավտոկայանում 2 ռումբ է պայթեցվել, որի արդյունքում ավելի քան 35 զոհ է գրանցվել, հայտնում է Reuters֊ը։
Ըստ ականատեսների վկայության՝ պայթյունի հետևանքով վնասվել են 10֊նյակ մեքենաներ։ Ներկայումս փրկարար ծառայությունները դեպքի վայրից տեղափոխում են մահացածներին և վիրավորներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հարձակում էր իրականացրել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը։