Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ զոհվել է ավելի քան 10 ոստիկան
Աֆղանստանի Հերաթ նահանգում մի քանի պայթյուններ են գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 ոստիկան, 3֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։
Ըստ ոստիկանության տվյլաների՝ ավտոմեքենայի պայթյուն է իրականցվել, որի հետևանքով զոհվել է 3 պահակային ծառայող, 2֊ը վիրավորվել են։ Դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել հարձակման կասկածյալին։
Երկուշաբթի գիշերը նմանատիպ իրադարձությունների հետևանքով գրանցվել է 7 զոհ, 1 վիրավոր։