211652_close_icon
views-count899 դիտում article-date 14:51 20-05-2014

Բռնվեց կնոջ պայուսակը հափշտակելու պահին

Մայիսի 19-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Երևանի Ալ. Մանուկյան փողոցում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ ծառայություն իրականացնելիս, 1951 թ. ծնված Էմմա Բ.-ի պայուսակը բացահայտ հափշտակելու պահին բռնել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1998 թ. ծնված Արշակ Թ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր